Մարդիկ իջել են Մարսի վրա. NASA-ի նախկին աշխատակցուհի
NASA- նախկին աշխատակցուհին, որն արտասահմանյան լրատվամիջոցներին ներկայացել է որպես Ջեկի, պատմել է, որ դեռեւս 1979 թվականին Մարսի վրա մարդկանց է տեսել, գրում է International Business Times-ը:
Ջեկին պատմել է, որ Viking մարսագնացի լուսանկարների ուսումնասիրության ժամանակ Մարսի մակերեւույթին մի քանի տիեզերագնացների է նկատել, որոնց հատուկ հանդերձանքը, սակայն, նման չէր ամերիկացի տիեզերագնացների հանդերձանքին: Խորհրդավոր տիեզերագնացների մասին կինն այլ տեղեկություններ չգիտի:
NASA-ն նախկին աշխատակցուհու հայտարարությունը չի մեկնաբանել: