1570 դիտում
13:14 29-06-2014
NASA-ն նոր տիեզերական սարք է փորձարկել՝ Մարսի վրա իջնելու համար
ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների և օդագնացության ազգային վարչության մասնագետները մթնոլորտ են ուղարկել Low-Density Decelerator սարքը՝ Մարս մոլորակի վրա իջնելու համար փորձարկում անցնելու նպատակով:
Սարքը ստրատոսֆերա է հասցվել Հավայան կղզիների Կաուայի կղզուց՝ օդապարիկի միջոցով: Թռիչքն իրականացվել է Երկրի մթնոլորտի վերին շերտերում, քանի որ, ըստ մասնագետների, այնտեղի պայմանները բավականին նման են Մարս մոլորակի պայմաններին:
Low-Density Decelerator-ը հագեցած է ռեակտիվ շարժիչներով, պարաշյուտով և թռիչքը կանգնեցնելու համար պատրաստված փչովի սարքով: Այն օդապարիկի միջոցով 36.5 կմ բարձրացվել է վերև, որից հետո Երկիր մոլորակից միացվել են շարժիչները և սարքը բարձացել է մինչև 55 կմ՝ ձեռք բերելով ձայնի արագությունից 3,5 անգամ ավելի արագություն, ինչից հետո սկսել է իջնել: Այնուհետ սարքն իջել է Խաղաղ օվկիանոսի ջրերի վրա:
Նոր սարքի փորձարկման նպատակը Մարս մոլորակ մինչև 20-30 տոննա բեռ տեղափոխելն է: Սարքի փորձարկումն արդեն մի քանի անգամ հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Նմանատիպ նյութեր
2033 դիտում
18:26 06-02-2014
NASA-ի մասնագետները Մարսի վրա հայտնաբերել են նոր խառնարան
3251 դիտում
19:15 29-11-2014
Մարդիկ իջել են Մարսի վրա. NASA-ի նախկին աշխատակցուհի
3061 դիտում
15:41 06-03-2015
Մարսի վրա օվկիանոս է եղել. NASA-ի գիտնականներ
Այս բաժնից
1174 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1456 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1114 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները