Իտալիայում փախստականների դեմ բողոքի են դուրս եկել հազարավոր իտալացիներ
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ իրենց բողոքը արտահայտելու փախստականների նկատմամբ Եվրոպական միության վարած քաղզքականության դեմ, հաղորդում է mignews-ը:
Ակցիան կազմակերպել է աջ ծայրահեղական Casa Pound շարժումը: Մոտ 10 հազար մարդ Հռոմի կենտրոնում գտնվող Պիացցա Վիտտորիո հրապարակի վրա գտնվող փախստականների կենտրոնցի ուղևորվել են դեպի Կոլիզեյ: Նրանք բարձրացրել են Իտալիայի ազգային դրոշը և վանկարկել «դադարեցրե՛ք ներխուժումը, սա իմ տունն է»:
Հռոմում հակառակ բողոքի ակցիան է տեղի ունեցել շարժման դեմ: