211652_close_icon
views-count7194 դիտում article-date 23:28 21-01-2018

Հարյուր հազարավոր կանայք բողոքի երթի են դուրս եկել ԱՄՆ-ի փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարյուր հազարավոր կանայք դուրս են եկել ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ, որպեսզի մասնակցեն կանանց երթում՝ նպատակ ունենալով քաղաքական գործիչների և հասարակության ուշադրություն գրավել անհավասարության խնդիներին: Նյու-Յորքում ակցիային մասնակցել է մոտ 100 հազ. մարդ, իսկ Լոս Անջելեսում՝ 300 հազար: Երթի ժամանակ ցուցարարների առջև ելույթ են ունեցել դերասանուհիներ Նատալի Պորտմանը, Սքարլեթ Յոհանսոնն ու Եվա Լոնգորիան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը, որի քաղաքականության դեմ էլ են հանդես գալիս ակցիայի մասնակիցները, հեգնանքով է արձագանքել երթին. «Ամբողջ երկրում հիանալի եղանակ է, կանանց երթի համար իդեալական օր: Դուրս եկեք ու փառաբանեք պատմական շրջանն ու տնտեսության մեջ աննախադեպ հաջողությունները: Կանանց գործազրկության ամենացածր մակարդակն է 18 տարվա ընթացքում», գրել է ամերիկյան առաջնորդը իր թվիթերում: Առաջին երթը տեղի ունեցավ նախորդ տարի և վերաբերում էր Թրամպի երդմնակալության արարողությանը: Այն դարձավ մեկօրյա բողոքի ամենախոշոր երթը ԱՄՆ-ի պատմության մեջ: Միայն Վաշինգթոնում փողոց էր դուրս եկել ավելի քան կես միլիոն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր