Հաղթանակած բանակի գեներալը հերոս տղերքի հետ ժամանակավորապես վերադարձավ Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր` մայիսի 21-ին, Արմավիրի մարզի Մուսա լեռան  հերոսամարտի  համալիրում ասեղ գցելու տեղ չկար: 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստան է վերադարձել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Քարվաճառի (Քելբաջար) առաջանագծում ժամկետային զինծառայողներին և Արցախի պաշտպանության բանակի զինվորներին ու սպաներին կամավորական հիմունքներով միացած գեներալ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Սարոյանը` կամավորական ջոկատների հետ: 
Գեներալ պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասում էր.  «Փառքով վերադարձել ենք, ու շնորհիվ սահմանները պահող առյուծ ու հերոս ժամկետային  զինծառայողների, Արցախի պաշտպանության բանակի, երկրապահների ու կամավորականների և ողջ հայ ժողովրդի` հակառակորդը նահանջել և դադարեցրել է իր վայրագությունները: Առաջին հերթին խոնարհվում ենք զոհված առյուծ տղերքի հիշատակի առաջ և հպարտացել ու հպարտանում ենք մեր ժողովրդի միասնականությամբ, որը ցուցաբերեցին ապրիլյան դեպքերի ժամանակ»: 
Գեներալը նաև իր և կամավորականների կողմից շնորհակալություն հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, Հայաստանի,  Արցախի նախկին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ով ապրիլի 2-ից գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, շատ դեպքերում էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկների հետ եղել է առաջնագծում, ինչի շնորհիվ էլ մեծ թվով հերոս զինվորների կյանքեր է փրկվել, երբ նրանք ազերի ճիվաղների հետ մենամարտում վիրավորվել են: 
Գեներալին և  հերոս զինվորներին դիմավորելու էին եկել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն  Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ  Աշոտ Ղահրամանյանը, Ազգային  ժողովի պատգամավորներ  Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը և այլ անձինք:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


