1287 դիտում
16:33 21-05-2016
Լիբանանի Անտոնին համալսարանում կազմակերպվել է Հայաստանին նվիրված օր
Մայիսի 20-ին Լիբանանի Անտոնին համալսարանում կազմակերպվել էր Հայաստանին նվիրված օր:
Միջոցառման մեկնարկից առաջ Հայ կաթողիկե պատրիարքական փոխանորդ, Բեյրութի թեմի առաջնորդ Գևորգ եպս. Ասատուրյանի կողմից համալսարանի տարածքում գործող եկեղեցում մատուցվեց պատարագ:
Միջոցառման մասնակիցներին և լիբանանահայությանը տեսաուղերձով դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ցուցադրվեցին տեսանյութեր Հայաստանի, հայ եկեղեցու և մշակույթի, ինչպես նաև տարբեր բնագավառներում համաշխարհային ճանաչում վայելող հայ գործիչների մասին:
Ելույթներով հանդես եկան Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը և Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Բագրատունին:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ շեշտելով նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը, ինչը լավ առիթ է ընձեռնում սեփական երկիրն ու ժողովուրդը ներկայացնելու համար: Դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, սեփական ինքնության պահպանման համար մղված պայքարին, Արցախի գոյամարտին և նորօրյա անկախ Հայաստանի արձանագրած հաջողություններին: Դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ այսօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կստանան։ Նա անդրադարձավ Լիբանանի հայ համայնքի դերակատարությանը, երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում ունեցած ներդրմանը, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Միջոցառման ավարտին դեսպանը շրջայց կատարեց համալսարանի տարածքում ներկայացված տաղավարներում, ծանոթացավ ցուցադրվող ավանդական ասեղնագործության նմուշներին:
Նմանատիպ նյութեր
2652 դիտում
21:50 31-01-2018
Հայաստանին նվիրված երեկո է կազմակերպվել Կահիրեի «Կոսմոպոլիտ» ռոտարական ակումբում
Այս բաժնից
751 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել
2416 դիտում
23:56 03-02-2025
«Արբատի» հիմնադրի մահվան մեջ կասկածվում են ուկրաինացի դիվերսանտները
1237 դիտում
23:31 03-02-2025
Եվրահանձնաժողովը կզբաղվի Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին աջակցության ընդլայնմամբ