3284 դիտում
09:54 21-05-2016
Հայաստան ապրանքների ներմուծման ծավալի անհավանական աճ է արձանագրվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ երեկ հրապարակված պաշտոնական ցուցանիշների՝ այս տարվա ապրիլին անցած տարվա նույն ամսվա համեմատ դեպի Հայաստան ապրանքների ներմուծման ծավալը, մեղմ ասած, աճ է արձանագրել՝ աճել է 2,2 անգամ։ Սա անհավանական ցուցանիշ է:
Եթե անցած տարվա ապրիլին Հայաստան էր ներկրվել 204 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարվա ապրիլին՝ 455 միլիոնի։ Թե ինչով Է պայմանավորված ցուցանիշի նման ցատկը, առայժմ անհայտ է: Ավելի մանրամասն տվյալներ կհրապարակվեն միայն 10 օրից։ Բայց կարելի է ենթադրել, որ ապրիլին շատ թանկ ինչ-որ ապրանքներ են մտել Հայաստան, ասենք թանկարժեք զինատեսակներ, սպառազինություն…։ Սա կարող է հիմնավոր թվալ այն տեղեկությունների ֆոնին, որ Ռուսաստանը ապրիլյան հայտնի դեպքերից հետո սկսել է մատակարարել դեռ անցած տարի կնքված վարկային պայմանագրով ստանձնած, բայց անհասկանա|ի պատճառներով հետաձգված սպառազինությունների մատակարարումը։ Բացի այդ, ապրիլյան դեպքերից հետո արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները զգալի քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ուղարկել Հայաստան։ Բայց նույնիսկ սա հաշվելու դեպքում ներմուծման ծավալների 2,2 անգամ աճը էլի անհասկանալի է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2284 դիտում
12:36 25-12-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա. ՊԵԿ
10950 դիտում
15:41 14-11-2018
Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է. դեսպանատուն
2200 դիտում
14:10 13-07-2022
Վերացվել է Չինաստանից Հայաստան կենդանի թռչնի, թռչնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»