49990 դիտում
09:20 07-09-2015
Արտակարգ դեպք ՀՀ կառավարությունում. 36-ամյա անվտանգության աշխատակիցը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքի դարպասների մոտից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ է, կոչումով՝ ենթասպա և խնամքի տակ ունի 1 անչափահաս աղջիկ երեխա: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին:
Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին հիվանդանոց և ՀՀ կառավարություն են ժամանում նաև Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչները և չի բացառվում, որ նախաքննությունը կիրականացվի ՀՔԾ քննիչների կողմից: Արդեն առգրավվել է նաև ատրճանակը և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահետքաբանական, մատնադրոշմային, հետքաբանական:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հովհաննիսյանը անվտանգության աշխատակից է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
163107 դիտում
15:00 15-11-2020
Արտակարգ դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի
82853 դիտում
00:28 21-05-2016
Առեղծվածային դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)