Իտալիայի կառավարությունը Կլաուդիո Ռանիերիին պարգևատրել է շքանշանով
Իտալիայի կառավարությունը անտարբեր չի թողել «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հաղթանակը 2015/16 մրցաշրջանի Անգլիայի առաջնությունում:
64-ամյա Ռանիերին, որը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ, պարգևատրվել է «Իտալական հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով:
Նշենք, որ որպես ֆուտբոլիստ, Ռանիերին հանդես է եկել «Ռոմայում», «Կատանձարոյում» և «Պալերմոյում»: Իտալիայում նա մարզել է «Կալյարին», «Նապոլին», «Ֆիորենտինան», «Յուվետուսը», «Ռոման» և «Ինտերը»: