ՌԴ Բարնաուլ քաղաքում կին վարորդի մեքենան գետնի տակ է անցել
ՌԴ Բարնաուլի կենտրոնում ասֆալտի փլուզման հետևանքով ավտոմեքենան գետնի տակ է անցել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Աղբյուրի պնդմամբ` Honda Fit մակնիշի ավտոմեքենայի կին վարորդը կայանել է մեքենան փողոցում և գնացել իր գործերով:
Սակայն երբ վերադարձել է` հայտնաբերել է մեքենան գրեթե ամբողջովին գետնի տակ:
Դեպքի վայր ժամանած փրկարարներին մոտ կես ժամ է պահանջվել` դուրս բերելու մեքենան փլուզված ասֆալտի տակից: