1586 դիտում
23:30 20-05-2016
Խիստ կարևոր է միջազգային հանրության հետևողական, հստակ և հասցեական վերաբերմունքը. Հերմինե Նաղդալյան
Մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ավարտեց իր աշխատանքները Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նստաշրջանը այս անգամ հատկապես աչքի ընկավ իր ներկայացվածությամբ , քանի որ մասնակցում էին մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Միգրացիայի, Աշխատանքի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ.
Բնութագրելով ներկայիս ժամանակաշրջանի կարևոր մարտահրավերները` լիագումար նիստում ելույթ ունեցողները ընդգծում էին սառեցված և ընթացող հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտին տեղի ունեցավ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը , որին մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մի շարք ազգային պատվիրակությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Հնչած բազմաթիվ հարցերի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակներին լրագրողների կողմից հարց է ուղղվել՝ Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների շուրջ, որին ի պատասխան Հերմինե Նաղդալյանը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան աննախադեպ լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, որը հանգեցրեց անդառնալի մարդկային
կորուստների:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում հնչեցրել է հայկական կողմի այն տեսակետը, որ նման պարագայում խիստ կարևոր է միջազգային հանրության , Մինսկի խմբի համանախագահների հետևողական , հստակ և հասցեական վերաբերմունքը, որի բացակայությունն է, որ հիմք և հնարավորություն հանդիսացավ ավելի քան 20 տարի կոնֆլիկտի կարգավորման տեղում դոփելուն և նման ցավալի իրադարձությունների, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի ավարտին Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն, բավական երկար զրուցելով` միասին լքել են ասուլիսի դահլիճը, իսկ լրագրողների հարցմանն ի պատասխան նշել, որ զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
19:32 13-04-2023
Միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հասցեական. Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին
Այս բաժնից
508 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
673 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
547 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը