1787 դիտում
21:39 20-05-2016
Տարեցտարի առավել բարձր հիմքերի վրա է դրվում զորակոչի անցկացումը. Սեյրան Օհանյան
Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են զորակոչի անցկացմանն օժանդակող գերատեսչական կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամները:
Ողջունելով նիստի մասնակիցներին և կարևորելով զինված ուժերի համալրման գործընթացը ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքների շնորհիվ տարեցտարի առավել բարձր հիմքերի վրա է դրվում զորակոչի անցկացումը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորել է զորակոչի արդարության և թափանցիկության, բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Խոսելով նախորդ զորակոչերի արդյունքների և 2016թ. ամառային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու արձանագրված բացթողումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել տարածքային զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, նախազորակոչային տարիքի երիտասարդների կցագրմանն ու հաշվառմանն առնչվող հարցերին: Արծարծվել են նաև զորակոչիկների բուժզննման կազմակերպման և կանխարգելիչ պատվաստման խնդիրները, նախորդ զորակոչի ընթացքում հայտնաբերված իրավախախտումները:
Նիստի ընթացքում տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների դերը զորակոչի անցկացման ընթացքում: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն է հայտնեց հայրենյաց սահմաններն անձնվիրաբար հսկող զինվորականներին:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարարության և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր անդրադարձել են զինապարտների բժշկական սպասարկմանը, փորձաքննությունների ու բուժհետազոտման աշխատանքների իրականացմանը, հնչեցրել են գործնական առաջարկություններ:
Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի աշխատանքները և առաջադրելով որոշակի խնդիրներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ կատարված հետևողական աշխատանքի արդյունքում զորակոչ առ զորակոչ կոռուպցիոն դեպքերը նվազում են, սակայն դեռևս կան որոշակի թերացումներ, որոնց վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները առավել խստացվում են:
Նմանատիպ նյութեր
3633 դիտում
23:43 20-08-2018
Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար
1586 դիտում
20:25 12-09-2014
ՀՀ ԶՈւ-ն շուտով կհամալրվի նոր` առավել հեռահար զենքով. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
466 դիտում
22:23 07-05-2024
Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը․ Արտակ Բեգլարյան
769 դիտում
22:08 07-05-2024
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
1402 դիտում
21:56 07-05-2024
Հայտնաբերվել է պայմանագրային Արտակ Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ