211652_close_icon
views-count1589 դիտում article-date 20:25 12-09-2014

ՀՀ ԶՈւ-ն շուտով կհամալրվի նոր` առավել հեռահար զենքով. Սեյրան Օհանյան

Ինչ հանգամանքներում է սեպտեմբերի 8-ին մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը: Նախարարն անձամբ է այցելել զորամաս, հանդիպել զինծառայողներին ու հրամանատարներին: Սեյրան Օհանյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել գործի նկատմամբ: Նախարարն ասել է, որ կպատժվեն բոլոր մեղավորները` անկախ կոչումից ու դիրքից: Հետքաննությունը տարվում է ըստ մի քանի վարկածների. ոչ կանոնադրային հարաբերություններից մինչև սնունդը: Սամվել Հարությունյանի դին հայտնաբերվել էր զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում հրազենային վերքով: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Արդեն կա ձերբակալված: Նույն զորամասին մեկ այլ ժամկետային զիծառայող Վարդան Դավթյանը, որին կասկածում են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները խախտելու, ծառայակցին ծաղրուծանակի ենթարկելու կամ հալածելու համար: Որտեղ է այժմ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած ու գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը, որին օգոստոսի 26-ին պետք է տեղափոխեին երրորդ երկիր: Նախարար Օհանյանը տեղեկացրեց, որ երիտասարդը միջանկյալ երկրում է և իր ցանկությամբ կարող է վերադառնալ հայրենիք: Ամառային էսկալացիայից հետո վերջին օրերին սահմանային իրավիճակը նախարար Օհանյանը որակեց` փխրուն խաղաղություն: Հրադադարի խախտումներ լինելու են, սակայն ոչ ինտենսիվ: Ադրբեջանական զինուժն ավելի ակտիվ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի դիվերսիոն վերջին հարձակումներից հետո սահմանային հենակետերն ու դիրքերը նորոգվել են, ներդրվել են պաշտպանական նոր համակարգեր: Սեյրան Օհանյանի խոսքով, սա հնարավորություն կտա ավելի արագ կանխել հարձակումներն ու պատժել հակառակոդին: Սեյրան Օհանյանն այս ամենի մասին խոսեց Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: Սեյրան Օհանյանը խոսեց նաև ռազմական վերջին գործողությունների ու Ադրբեջանի նախապայմանների մասին: Սեյրան Օհանյանը շրջեց նաև նորաբաց լսարանում: Այն նվիրված է տնտեսագիտականից ռազմաճակատ մեկնած ու զոհված ուսանող ազատամարտիկներին: 13 զինվորի կենսագրություն, իրեր ու մեդալները մեկ սենյակում են: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33547]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր