211652_close_icon
views-count3593 դիտում article-date 21:33 20-05-2016

«Հողին հանձնենք հողը հանձնողին» ակցիան չի կայացել, քանի որ մարդ չէր եկել

Երևանի Ազատության հրապարակում այսօր «Հող հանձնողին հանձնենք հողին» ակցիան չի կայացել, քանի որ մարդ չէր եկել: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2016/05/20/Vaghinak-Shushanyan/2026635]Tert.am-[/url]ին հայտնեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, ասելով. «Մարդ չկար, չկայացավ»: Իսկ հարցին էլ, թե ինչու, ասաց` «Եսի՞մ»: Ի պատասխան հարցի, թե, չի կարծու՞մ, որ եթե մարդ չի եկել ուրեմն նման հասարակական պահանջարկ չկա: «Չեմ կարող ասել, որովհետև նայած ում համար է ակտուալ, ում համար` ոչ, որովհետև եթե այսօր մենք հողի համար կռիվ չտանք, վաղը գալու են, հասնեն Երևանի սահմանին, կամ, առհասարակ, բոլորիս շենքի մուտքի մոտ են հասնելու»,-ասաց քաղակտիվիստն ու ավելացրեց, որ ամեն անգամ անունը դնելով` «բուֆերային գոտի» ու զիջելով, հակառակորդը կամաց-կամաց հասնելու է նրան, որ ընդամենը 31 000 քառակուսի կիլոմետրից ոչինչ չենք ունենա: «Կլինենք մենք մեր տան մեջ ռազմագերի» ,-ամփոփեց Վաղինակ Շուշանյանը:

Նմանատիպ նյութեր