211652_close_icon
views-count3170 դիտում article-date 14:19 20-05-2016

Ինդոնեզիայում ծնվել է աշխարհի ամենախոշոր երեխան՝ 8,7 կգ քաշով

Ինդոնեզիայի հիվանդանոցներից մեկում 41-ամյա կինը լույս աշխարհ է բերել հսկա երեխայի, ում քաշը 8.7 կգ է, գրում է Daily Mail-ը: Հղիության վաղ շրջանում կնոջը՝ Անի Ռուսսիդանին ախտորոշել են շաքարային դիաբետ, սակայն նա հրաժարվել է ընդհատել հղիությունը և որոշել է ունենալ իր՝ թվով 3-րդ երեխային: Երեխան, ում բոյը 62 սմ է, ծնվել է Կեսարյան հատման ճանապարհով: Տղային անվանել են Ակբար, ինչը տեղի մադուրյան լեզվից թարգմանաբար նշանակում է “հսկա”: Այժմ փոքրիկ հսկան համարվում է աշխարհի ամենախոշոր նորածինը:

Նմանատիպ նյութեր