Իզաբելլա Բարետը 9 տարեկանում դարձել է միլիոնատեր
Հանրահայտ ամերիկյան Toddlers and Tiaras (Թագադրված երեխաներ ) հեռուստաշուի փոքրիկ աստղ Իզաբելլա Բարետը 9 տարեկանում դարձել է միլիոնատեր և սեփական բիզնեսն է սկսել:
Փոքրիկ աղջիկը 3 տարեկանից սկսել է մասնակցել փոքրիկների համար նախատեսված գեղեցկության մրցույթներում:
Այնուհետև դարձել է Toddlers and Tiaras շոուի աստղը:
Երբ աղջիկը 6 տարեկան էր, դուրս է գալիս շոուից, որից հետո թողարկվում է նրա մանկական զարդերի և շպարի պարագաների Glitzy Girl բրենդային ապրանքանիշը: