Ազատության արձանի բնորդուհի է ծառայել կարի մեքենաներ արտադրող Իսահակ Զինգերի այրին՝ ֆրանսուհի Իզաբելլա Բոյերը
Կոթողի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, ըստ ավանդույթի որպես բնորդուհի է ծառայել կարի մեքենաներ արտադրող Իսահակ Զինգերի այրին՝ ֆրանսուհի Իզաբելլա Բոյերը։
Արձանի համար հենարան ծառայող երկաթե կարկասը պատրաստելու համար Ֆրեդերիկ Բարտոլդը դիմեց Գուստավ Էյֆելին, ով հետագայում պետք է դառնար աշխարհում հայտնի Էյֆելյան աշտարակի հեղինակը։
Արձանի պատրաստումն ավարտվել է 1884 թ.։ 1885 թ. նրա 350 մասերը 214 արկղերում ֆրանսիական Իզերե ֆրեգատով հասցվեցին Նյու-Յորք։
1885 թ. օգոստոսի 5-ին դրվեց Ռիչարդ Մորիս Հանթի նախագծած պատվանդանի առաջին քարը։
Շինարարությունն ավարտվեց 1886 թ. ապրիլի 22-ին։
1886 թ.հոկտեմբերի 28-ին (ամերիկյան հեղափոխության հարյուրամյակից տասը տարի ուշացած) տեղի ունեցավ հուշակոթողի հանդիսավոր բացումը՝ նախագահ Գրովեր Քլիվլենդի մասնակցությամբ։