211652_close_icon
views-count3015 դիտում article-date 01:02 20-05-2016

Բռնցքամարտիկ Աշխեն Հովհաննիսյանը պարտվեց աշխարհի առաջնության առաջին մենամարտում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային մենամարտում 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն կրեց: Հայ բռնցքամարտիկը ուժերն էր չափում Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ: Ավելի վաղ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկել 1/16 եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Նմանատիպ նյութեր