ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը կատարել է խոստումն ու ռուսական «Калинка»-ն է պարել միջազգային գագաթնաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահել է իր խոստումը և «Kалинка» է պարել Ռուսաստան- Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի գագաթնաժողովի ընդունելության շրջանակներում, որը կայացել է Սոչիում: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Զախարովան նշել է, որ նախապես չի պատրաստել պարը: «Ես խոստացել էի, որ եթե մենք ժամանակ ունենանք, ես կպարեմ: Ես պետք է կատարեի խոստումս ու չեմ զղջում», — Life հեռուստաընկերության եթերում ասել է Զախարովան:
Ներկայացնում ենք տեսանյութը: