211652_close_icon
views-count805 դիտում article-date 20:58 19-05-2016

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ ԵԽ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելման, այդ վայրերում բուժօգնության կազմակերպման հարցերում համատեղ համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել են ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան, կարեւորելով իրավունքների եւ ազատությունների ապահովման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, պատրաստակամություն է հայտնել շարունակել եւ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաեւ հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ փոխգործակցելու իր պատրաստակամությունը: [b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր