Իսրայելում 50 վայրկյանում մեքենա են առևանգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսրայելի ավտոճանապարհներից մեկում կին վարորդի մեքենան փորձառու հանցագործները առևանգել են ընդամենը 50 վայրկայնում:
Նրանք իրենց մեքենայով հետընթաց են կատարել և հարվածել կին վարորդի կայանված մեքենային, ինչից հետո կին վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մոտենալով հարվածող ավտոմեքենային, փորձել է պարզել պատճառը, սակայն ճիշտ այդ պահին հակառակ կողմից հայտնվել է ինչ-որ մեկը և նստելով կնոջ մեքենայի ազատ ղեկին` առևանգել է մեքենան:
Նրա հետ հեռացել է դեպքի վայրից նաև հարվածող մեքենան, իսկ կատարվածից ապշած կին վարորդը մնացել է փողոցում կանգնած:
Ներկայացնում ենք տեսանյութը: