211652_close_icon
views-count10597 դիտում article-date 16:31 18-05-2016

Թշնամու գնդակից զոհված Խաչատուրը ընտանիքի միակ տղան էր

Թշնամու գնդակից զոհված Խաչատուր Հարությունյանն ընտանիքի միակ տղան էր: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHAYN.com[/color]--ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը: Նա նշեց, որ Խաչատուրն իրենից փոքր 1 քույր ունի: Իսկ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Ծնողներին մեծ դժվարությամբ են հայտնել լուրը, սակայն այլընտրանք չեն ունեցել: Օրեր առաջ էին ծնողները հեռուստատեսությամբ Խաչատուրին տեսել և ուրախացել՝ այն համոզմամբ, որ պատերազմն ավարտվել է, սակայն հերթական զինվորի կորուստը վկայությունն է այն բանի, որ պատերազմը սկսվել է, բայց, ցավոք սրտի, դեռ չի ավարտվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է և խոնարհվում:

Նմանատիպ նյութեր