Թշնամու գնդակից զոհված հաջորդ առյուծ-զինվորը 26-ամյա Սասունն է, ով ընտանիքի միակ տղան էր
Արցախում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված պայմանագրային զինծառայողներից մեկն էլ 26-ամյա Սասուն Մկրտչյանն է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա նույնպես Արագածոտնի մարզից է: Սասունն ընտանիքի միակ տղան է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում:
Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս զինվորի լուսանկարը և գրառել. «Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով…»: