211652_close_icon
views-count2663 դիտում article-date 10:35 17-05-2016

Պետք է պայքարենք հայերի, քրդերի, թուրքերի և մյուս ազգերի հայրենիքում սահմանները վերացնելու համար. Կարո Փալյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» զրուցակիցն է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Կարո Փալյանը։ Անմիջապես Անկարայի թիրախը դարձած հայազգի քաղաքական գործչի հետ զրուցեցինք, ինչպես Թուրքիայի խորհրդարանում նրա վրա հարձակումների ու դրա հետևանքների, այնպես էլ, առհասարակ, վարչապետ Դավութօղլուի հրաժարականից հետո այնտեղ տիրող ներքաղաքական իրավիճակի մասին։ [b]- Ձեր անձի անվտանգության համար դիմել էին Թուրքիայում՝ ԱՄՆ դեսպանատանը։ Դուք անձամբ պատրաստվո՞ւմ եք դիմել այլ կառույցների՝սեփական անվտանգությունն ապահովելու համար։[/b] - Ոչ, չեմ պատրաստվում նման քայլեր ձեռնարկել։ Ես արդեն ունեմ նահանգապետարանի կողմից տրամադրված թիկնապահ։ [b]- Հնարավո՞ր է ստեղծված լարվածությունից հետո որոշեք Հայաստան տեղափոխվել։[/b] - Ես ծնվել և մեծացել եմ Թուրքիայում։ Իմ ընտանիքը Մալաթիա քաղաքից է։ Ես այստեղից եմ, սա է իմ տունը։ Թուրքիայից դուրս գալը՝ կնշանակի մենակ թողնել ինձ ընտրողներին և փախչել պայքարից։ Ներկա պահին չունեմ նման ցանկություն։ Հայաստանն էլ իմ տունն է։ Մենք պետք է պայքարենք հայերի, քրդերի, թուրքերի և մյուս ազգերի հայրենիքում սահմանները վերացնելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր