Գերմանիայի օդանավակայաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի ու թուրքերի միջև
Գերմանիայում թուրքերի և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել Հաննովերի օդանավակայանում։
Ինչպես հաղորդում է Focus թերթը, զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 180 մարդ։
Ամեն ինչ սկսվել է բողոքի ակցիաներից, որոնք կազմակերպել էին քրդերը` ընդդեմ Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի ձեռնարկած ռազմական օպերացիաների։
Ակցիան դուր չի եկել B տերմինալում գտնվող թորք ուղևորներին և նրանք հարձակվել են քուրդ ցուցարարների վրա։ Ոստիկաններն անմիջապես միջամտել են և փորձել բաժանել կռվի մասնակիցներին։
Տուժածներ չկան;