Վրաստան իմ վերադարձը կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեծ ցանկություն ունի հայրենիք վերադառնալու, սակայն գտնում է, որ ներկա պահին դա անկարելի է, որովհետև իր այդ քայլով նա կարող է էլ ավելի սրել երկրում առկա իրավիճակը:
«Իմ վերադարձը կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից, վրաց ժողովրդից և իմ ցանկությունից: Անշուշտ, ես ցանկանում եմ վերադառնալ, սակայն չեմ ուզում դա անել ի վնաս իմ ժողովրդի: Օրինակ, չեմ ուզում, որ իմ վերադարձը բռնություն հրահրի երկրում, չեմ ուզում թշնամուս առիթ տալ վնասելու Վրաստանին: Տեսնենք, թե ինչպես կլինի»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ չի նշել է, որ պահպանում է կապը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ, սակայն միայն ճիշտ խորհուրդներ տալու համար: