ԵԽԽՎ-ն կրկին չի ընդունել Ադրբեջանի ներկայացրած դատավորների թեկնածությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նպատակահարմար չի գտել ադրբեջանցի թեկնածուներին Եվրոպական դատարանի դատավորների կազմում ընդգրկելը և կրկին վերադարձրել է ներկայացված ցուցակը: Այդ մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է haqqin.az
Լրագրողների հետ հանդիպմանը Եվրոդատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր թեկնածուների ցուցակ է կազմում՝ ներկայացնելու ԵԽԽՎ-ին:
Նշենք, որ Եվրոդատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Խանլար Հաջիևի լիազորություններն ավարտվել են 2015 թվականի հոկտեմբերի 31-ին: