ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկության արդյունքում` «Արցախը ճանաչելու մասին» օրինագիծը ԱԺ օրակարգ չի մտնի
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը ԱԺ օրակարգ չմտավ, քանի որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկությամբ չստացավ դրական եզրակացություն:
Նախքան այդ, հանձնաժոոցվի նախագահը Արտակ Զաքարյանը պատճառաբանեց՝ «դեռևս ժամանակը չէ, բայց այդ ժամանակը հեռու չէ»:
Ըստ նրա` լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում նախագիծն առանց դժվարությամբ կլինի անցկացնել, դրա համար ուղղակի պետք է հավաքվել և քվեարկել առանց քննարկումների:
Օրենքի հեղինակները համամիտ չէին. Զարուհի Փոստանջյանը ասաց. «Եթե ուզում եք գործոն լինել, պետք է ճանաչենք Արցախի անկախությունը, այլ տարբերակ չկա»:
Մյուս համահեղինակ Հրանտ Բագրատյանն էլ կարծում է, որ ճանաչելով՝ միասնական ենք դառնում «սպասվող ագրեսիայի դեմ»: