Այսօր Գոհար Գասպարյանի մահվան օրն է
1․«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ» ։Ավետիք Իսահակյան
2․«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է»։ Զարուհի Դոլուխանյան
3․«Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը: Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն»։ Ալեքսանդր Մելիք-Փաշայան
4․«Երգում է Գոհար Գասպարյանը. 1950-ականներին և հետագայում այս խոսքերը շատ բան էին նշանակում և հասկանալի էին օպերային արվեստին ծանոթ խորհրդային ցանկացած մարդու»։ ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշին


