Մահացել է «Կասաբլանկա» ֆիլմի վերջին դերասանը՝ Մադլեն Լեբոն
92 տարեկան հասակում վախճանվել է հոլիվուդյան հայտնի «Կասաբլանկա» ֆիլմի ֆրանսիացի դերասանուհի Մադլեն Լեբոն: Այդ մասին հայտնում է Hollywood Reporter-ը՝ հղում անելով Լեբոյի խորթ որդուն՝ կինոռեժիսոր Կառլո Ալբերտո Պինելլիին:
Դերասանուհին մահացել է մայիսի 1-ին, Իսպանիայում, սակայն նրա մահվան մասին նոր է հայտնի դարձել:
Մադլեն Լեբոն ֆիլմի դերասանական կազմի վերջին կենդանի ներկայացուցիչն էր: Հայտնի մելոդրամայում նա 1942 թ-ին խաղացել է գլխավոր հերոս Ռիկի սիրուհուն մերժած Իվոննայի դերը:
Մադլեն Լեբոն ծնվել է 1923 թ-ին, Փարիզի արվարձաններից մեկում: Իր ամուսնու՝ ծագումով հրեա, ֆրանսիացի հայտնի դերասան Մարսելո Դալիոյի հետ նացիստներից փախել է Հոլիվուդ, որտեղ և միասին նկարահանվել են «Կասաբլանկա» ֆիլմում: 1963 թ-ին նա նկարահանվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Ֆեդերիկո Ֆելլինիի ‘Ութ ու կես’ ֆիլմում: