«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասանը միացել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող քրդերին
բրիտանացի դերասան Մայքլ Էնրայթը, ով նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երկրորդ մասում, միացել է քրդերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար:
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, դերասանը հայտնվել է Facebook-ում տեղադրված քրդական ինքնապաշտպանության ջոկատների տեսանյութում: Այնտեղ երևում է, թե ինչպես է Էնրայթը կանգնած այլ մարտիկների հետ և կրակում: Դերասանը կոչ է անում բոլորին զենք վերցնել և օգնել քուրդ ապստամբներին: