211652_close_icon

Փամփուշտը Մոսկվա չհասավ

views-count6791 դիտում article-date 17:54 14-05-2016
Մայիսի 13-ին, ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից ուղևոր՝ 1966 թ. ծնված Հարություն Ա.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է 1 փամփուշտ: Հարություն Ա.-ն բերման է ենթարկվել գծային բաժին: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր