Հնդիկը երկու ամիս փամփուշտը սրտում է ապրել
                        Հնդկաստանի SAL հոսպիտալի վիրաբույժ Անիլ Ջեյնը բարդ վիրահատություն է իրականացրել, որը  հաջողությամբ է ավարտվել:
Վիրահատվել է 2 ամիս շարունակ փամփուշտը սրտում կրած 32-ամյա հնդիկ Բխարատ Շարմային, ում կրակել էին բանկի կողոպուտի ժամանակ, որտեղ նա պատահաբար էր հայտնվել:
Վիրավորված հնդիկն անմիջապես հիվանդանոց էին տեղափոխվել, որտեղ բժիշկները նրա մեջքից մեկ փամփուշտ էին  հանել, իսկ երկրորդը, որը սրտին էր դիպել, հրաժարվել էին հանել՝ մտավախություն ունենալով, որ տղամարդը հնարավոր է` ողջ չմնա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

