Բունդեսլիգա. «Բորուսիա»-«Քյոլն». մեկնարկային կազմերը
Գերմանիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունում է «Քյոլնին»: Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով բաց է թողնում խաղը:
Հիշեցնենք, որ մրցաշարային առումով հանդիպումը որևէ նշանակություն այլևս չունի. «Բորուսիան» ապահովել է 2-րդ տեղը, իսկ չեմպիոն է դարձել «Բավարիան»:
Թիմերը խաղադաշտ կմտնեն մեկնարկային հետևյալ կազմերով.
[b]«Բորուսիա».[/b] Բյուրկի, Շմելցեր, Սոկրատիս, Հումելս, Վայգլ, Բենդեր, Կաստրո, Կագավա, Ռոյս, Ռամոս, Օբամեյանգ:
[b]
«Քյոլն». [/b]Կեսլեր, Մլադենովիչ, Մարոխ, Մավրայ, Օլկովսկի, Բիտենկուր, Լեման, Յոյիչ, Ռիսե, Հայնց, Մոդեստ: