Բարի ախորժակ. Ինչ են մատուցել ավիաուղևորներին կես դար առաջ. ֆոտոշարք
Անցյալին հետադարձ հայացք գցելը միշտ հետաքրքիր է, հատկապես, երբ այն վերաբերում է համեղ և ճոխ հյուրասիրությանը:
Օրինակ` ում մտքով կանցներ, որ կես դար առաջ որոշ ավիաընկերություններ իրենց հաճախորդներին կերակրել են ռեստորաններին չզիջող ճոխությամբ:
Նորվեգիական Scandinavian Airlines ավիաընկերությունը հրապարակել է 1950-1980-ականներին արված արխիվային լուսանկարներ, որոնցում երևում է, թե ուղևորներն ինքնաթիռներում ինչ ճոխ մենյուից են օգտվել. ուղևորներին առաջարկվել է թարմ մսամթերք, բարձրորակ երշիկեղեն, որը կտրել են հենց թռիչքի ժամանակ, ձկնեղեն, ապխտած միս, մրգեր, տարբեր խմիչքներ, որոնք մատուցվել են նրբաճաշակ ապակյա բաժակներով: