Էքսկուրսիայի ժամանակ Պուտինին ցուցադրվող «УАЗ Патриот» ռազմական մեքենայի դուռը արգելափակվել է, այնուհետև կոտրվել է բռնակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուլյանովսկի մեքենաշինական գործարան այցի ժամանակ, արտառոց դեպք է գրանցվել:
Նշված գործարան էքսկուրսիայի ժամանակ, երբ ցուցադրվել է «УАЗ Патриот» ռազմական մեքենան, առջևի դուռը արգելափակվել է, իսկ օգնության հասած գեներալ Ալեքսանդր Շևչենկոն, ով փորձել է շտկել իրավիճակը, ուղղակի կոտրել է դռան բռնակը:
Պուտինը արձագանքել է `«Ապրես» և ժպտացել է:
Այնուամենայնիվ, Պուտինը կարողացել է ծանոթանալ մեքենայի սրահին` մեկ այլ դռնից:
Պարզվել է, որ մեքենայի դռան արգելափակման ժամանակ պետք է շարժիչը գործի դնել, ոչ թե ձեռքի ուժը:
Ներկայացնում ենք տեսանյութը: