Չինաստանի նոր արգելքները վերաբերվում են նաև հեռուստահաղորդումներին
Չինաստանում արգելել են հեռուստատեսային սերիալներում սեքսի, թմրանյութերի, միասեռականների, կախարդների հետ կապված դրվագներ կամ թեմաներ ներառել:
Արգելվել են նաև այն քրեական հաղորդումներն ու շոուները, որոնք բացահայտում են ոստիկանության հետազոտություններն ու ստրատեգիաները:
Չի թույլատրվում նաև հեռուստատեսությամբ ցուցադրել ծխախոտի, ալկոհոլի կամ վիճաբանության դրվագներ ներառող հաղորդումներ: