Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները
Կառավարությունից տեղեկացրել են Ռազմական դրության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները:
Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:
Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը:
Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։