Ռուսաստանը նոր մարտական ուղղաթիռ է մշակում, որը կթռչի ժամում 400 կմ արագությամբ
Հունիսին իր առաջին թռիչքը կիրականացնի ռուսական նորագույն մարտական ուղղաթիռը, որն ունակ կլինի հաղթահարել 400-450 կմ տարածությունը 1 ժամում: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Շիբիտովը, փոխանցում է Ria Novosti-ն:
«Աշխատանքները չեն դադարեցվել, դրանք ընթանալու են ամբողջական թափով: Մենք որոշում ենք կայացրել ծրագիրը 2 մասի կիսելու ուղղությամբ: Առաջին մասը գիտահետազոտական է: Ան արդեն կատարել է իր առաջին թռիչքը և այժմ պատրաստվում է իրականացնել հաջորդ թռիչքը, որը նախատեսված է ծրագրով»,-ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ ներկա պահին նորագույն ուղղաթիռների առավելագույն արագությունը կազմում է 300կմ/ժ: րագրվում է, որ Ռուսաստանը այդ ցուցանիշը կարող է գերազանցել գրեթե 50 տոկոսով: