Աշխարհի զարգացած պետություններում աբորտների թվի պատմական անկում է գրանցվել
Ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 56 մլն աբորտ, սակայն վերջին տարիներին զարգացած երկրներում դրանց թիվը պատմական նվազագույնի է հասել: Անցկացված հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:
Այսպես, եթե 1990 թ-ին զարգացած երկրներում 1000 կանանցից 46-ն էին դիմում աբորտի համար, ապա 2014 թ-ին 1000-ից միայն 47-ն է գնացել այդ քայլին: Միևնույն ժամանակ զարգացող և ոչ զարգացած երկրներում աբորտների թվի պակաս չի նկատվում. Պահպանվել է աբորտների միջին մակարդակը՝ 1000/37:
Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Նորվերգիայի կառավարությունների, ինչպես նաև ԱՄՆ մի շարք կազմակերպությունների ֆինանսավորմամբ անցկացված հետազոտությունների արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ աշխարհում յուրաքանչյուր 4-րդ կնոջ հղիությունն ավարտվում է աբորտով: Նրանցից ¾-ը ամուսնացած կանայք են:
Ամենաշատ աբորտները կատարվում են Կարիբյան ավազանի երկրներում, ամենաքիչը՝ Հյուսիսային Աֆրիկայում: Իսկ Արևելյան Եվրոպայում տարեկան աբորտների թիվը 88 հազարից կրճատվել է մինչև 42 հազարի: