211652_close_icon

Ինչու է Արմենը «Ջրահարս» հյուրանոցային համալիրի սենյակում ծեծել Նելլիին

views-count3009 դիտում article-date 13:04 11-05-2016
Արմեն Հովհաննեսի Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Ջրահարս» հյուրանոցային համալիրի սենյակում Նելլի Բոգեյանի կողմից իր հետ ընկերությունը չշարունակելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել Նելլի Բեգոյանին` ձեռքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել վերջինիս դեմքին` պատճառելով առողջությանը` աջ ստորին կոպի շրջանի արյունազեղումների ձևով, թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այսինքն, նրան մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրվասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր