211652_close_icon
views-count18558 դիտում article-date 22:27 26-12-2014

Բարեգութ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին փողոցում հայտնված Նելլիին և նրա փոքրիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեկտեմբերի 14-ին տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բնակվող միայնակ մոր՝ Նելլի Հովսեփյանի և նրա 2-ամյա դստեր անելանելի վիճակի մասին: Հրապարակումից անմիջապես հետո բարեգութ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին Նելլիին և նրա փոքրիկին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնում է նաև, որ մեծ թվով քաղաքացիներ Հայաստանից եւ արտերկրից իրենց օգնությունն են հայտնել ու տրամադրել Նելլիին: Օգնության ձեռք են մեկնել նաեւ Առողջապահության եւ Արդարադատության նախարարությունները, Երեւանի 103 շտապօգնության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Վահե Միրիջանյանը, ով հոգացել է Նելլիի երեխայի սննդի, հագուստի, խաղալիքների խնդիրը: Անգամ եղել են այնպիսի մարդիկ, ովքեր լինելով սոցիալապես ծանր վիճակում՝ իրենց փոքրիկ լուման են ներդրել Նելլիի և նրա երեխայի համար: Լուծվեց նաև նրանց բնակատեղի հարցը: Մոսկվաբնակ մեր հայրենակից Վահե Եղիազարյանը օգնության ձեռք մեկնեց՝ ուղարկելով 5500 ռուսական ռուբլի և անհրաժեշտ իրեր: Տեղափոխման հարցը լուծվեց շնորհիվ ForsageTour ընկերության, ում կողմից Մոսկվայից Երևան տեղափոխվեց օգնությունը: Այսօր Նելլին բուժօգնություն է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում և շուտով կապաքինվի և դուրս կգրվի: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Նելլին իր շնորհակալությունը հայտնեց բոլոր բարի մարդկանց, ովքեր այս դժվար պահին օգնության ձեռք մեկնեցին իրեն և փոքրիկին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/14/37020/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, 3-րդ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտուշ Խաչատրյանը, ով խմելու հակում ուներ, առանց պատճառի՝ կնոջը` 24-ամյա Նելլի Հովսեփյանին, 2- ամյա դստեր հետ դուրս էր հանել տանից, ինչից հետո՝ վերջիններս գիշերել էին 3-րդ գյուղի գերեզմանոցում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր