«Ջրահարս» հյուրանոցային համալիրի սենյակում ընկերուհուն ծեծած Արմենին հաջողվել է հաշտվել նրա հետ
Ինչպես տեղեկացրել էինք, Արմեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Ջրահարս» հյուրանոցի համալիրի սենյակում Նելլի Բ.-ի ի կողմից իր հետ ընկերությունը չշարունակելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել Նելլին` ձեռքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել վերջինիս դեմքին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Արմեն Օհանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ԱՎԴ2/0036/01/16 քրեական գործի վարույթը կարճել` տուժողի մեղադրյալ Արմեն Օհանյանի հետ տուժող Նելլի Բեգոյանի հաշտվելու հիմքով:


