53842 դիտում
12:04 11-05-2016
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 3-ամյա աղջնակը մահացել է
Երեկ՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ագագ քննիչ Ղումաշյանի գլխավորոթյամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացած երեխան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի բնակիչ, 3-ամյա Լիանա Մելքոնյանն է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15:50-ի սահմաններում Ջրառատ թաղամասի բնակիչ, 26-ամյա Հարություն Թովմասյանը իր վարած Վազ 21099 մակնիշի HB 624 E50 համարանիշի ավտոմեքենայով Միկրոշրջան թաղամասի թիվ 61 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակ մտնելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել դարպասների մոտ գտնվող Լ. Մելքոնյանին:
Վարորդը երեխային իր ավտոմեքենայով շտապ տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն երեխան ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել քերական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան վարորդի ազգականն էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
53967 դիտում
10:27 26-08-2015
Արտակարգ ու ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 5-ամյա աղջնակը մահացել է
103446 դիտում
10:05 26-04-2021
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 5-ամյա աղջնակը Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)