211652_close_icon
views-count103449 դիտում article-date 10:05 26-04-2021

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 5-ամյա աղջնակը Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և  հարազատները իրենց ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց ու ճանապարհին նկատել են իրենց ընդառաջ եկած Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային ու երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան, սակայն երեխան արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր