Ստամբուլում ականապատված մեքենա է պայթել. կան տուժածներ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` Սանջակթեփե թաղամասում, խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի պնդմամբ` ականապատված մեքենան պայթել է զինվորական զորանոցի մոտակայքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 5 մարդ տուժել է: Զինվորականներից ոչ ոք չի տուժել:
Դեպքի հանգամանքները ճշտվում են: