211652_close_icon
views-count3539 դիտում article-date 18:19 10-05-2016

Էդուարդ Շարմազանովը կոչ է անում մի քիչ ավելի հանդուրժող լինել Ռադիկ Մարտիրոսյանին ու նրան չդատափետել

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կոչն է` մի քիչ ավելի հանդուրժող լինել, մի քիչ ներողամիտ` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի նկատմամբ, ով, հիշեցնենք, որ ասել էր, թե Հայաստանի նման քոսոտ երկրին չեն թողնելու զենք արտադրել: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԳԱԱ նախագահի սկանդալային հայտարարությանը, որով Մարտիրոսյանը հունից հանել է հանրությանը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հիմա բոլորս ապրում ենք մի քիչ նյարդային պահեր, ապրիլյան պատերազմից հետո մի փոքր ավելի զգացմունքային ենք, բերեք ներողամիտ ու ավելի հանդուրժող լինենք, որովհետև որևէ մեկս ապահովագրված չի նման էմոցիոնալ արտահայտություններից»,-ասաց նա: Մանավանդ, որ Ռադիկ Մարտիրոսյանը Էդուարդ Շարմազանովի ավագ ընկերն է, ու ըստ վերջինս` քիչ բան չի արել հայկական պետականության կայացման համար:

Նմանատիպ նյութեր