1925 դիտում
16:59 10-05-2016
ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն
Մայիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 257 դեպքի:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Սերգեյ Ազարյանն իր զեկույցում նշեց, որ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը կայացել է և հաստատուն քայլերով շարունակում է առաջ գնալ, բացի այդ՝ Կենտրոնը պատրաստ է ցանկացած արդյունավետ համագործակցության:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ օրվա երկրոդ կեսին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են կարճատև տեղումներ: Տեղումներ կդիտվեն մինչև մայիս 13-ը, իսկ մայիսի 14-15-ը օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա: Մայիսի 15-ին տեղումներ են սպասվում միայն որոշ մարզերում, տեղ-տեղ կարկուտի հավանականություն կա, իրավիճակը վերահսկվում է, և հակակարկտային կայանները պատրաստ են կրակոցներ արձակելուն: Լ. Վարդանյանը հայտնեց նաև, որ նախորդ շաբաթվա ընացքում հակակարկտային կայաններից արձակվել է շուրջ 103.000 կրակոց:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը զեկուցեց, որ մայիսի 8-ին տեղի է ունեցել Շուշիի ազատագրման 22-րդ ամյակին նվիրված հաշմանդամ անձանց սեղանի թենիսի սուպերգավաթի մրցույթ, որին մասնակցել են նաև նախարարության երկու աշխատակից: ԱԻՆ աշխատակից Նուբար Կիրակոսյանը գրավել է առաջին տեղը, իսկ Սևակ Մխիթարյանը՝ երրորդ:
Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատակիցներին և առաջարկեց խրախուսման ներկայացնել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծված են բոլոր հարամարությունները՝ աշխատակիցների առողջ ապրելակերպի զարգացման և աջակցության համար: Հաշմանդամություն ունեցող աշխատակիցները պարբերաբար մասնակցում են տարբեր սպորտային միջոցառումների և արդեն ունեն լուրջ ձեռքբերումներ:
Խորհրդակցության վերջում նախարար Երիցյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԱԻ նախարարության մշտական ներկայացուցիչներին՝ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանին և փ/ծ կապիտան Տիգրան Ավետիսյանին: Նախարարը նշեց, որ ՌԴ-ում մեր ներկայացուցիչների աշխատանքից գոհ է և հորդորեց շարունակել ակտիվ աշխատանքն ու բարեխիղճ ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին տրված է դիվանագիտական կարգավիճակ:
Նմանատիպ նյութեր
872 դիտում
13:14 27-10-2014
ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն
1532 դիտում
21:23 26-07-2019
ՀՀ ԱԻՆ-ում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն
1270 դիտում
12:15 28-04-2014
ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Այս բաժնից
1090 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1450 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1255 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան