ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց նաև շաբաթվա ընթացքում անցկացված շտաբային ուսումնավարժանքի մասին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ֆրանսիացի մասնագետների նախաձեռնած ուսուցման ծրագրին ՍՊԾ 9 աշխատակցի մասնակցության մասին:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումը:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների, ՀՓՋ-ների վերանորոգման աշխատանքների և վարժահրապարակների կառուցման մասին: