211652_close_icon
views-count6895 դիտում article-date 12:16 10-05-2016

Վաղը ԵԱՀԿ-ն ուժեղացված դիտարկում է անցկացնելու շփման գծում

Վաղը՝ մայիսի 11-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում կանցկացնի: Այս մասին հայտնել է ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դիտարկումն անցկացվելու է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հաղորդում են, որ ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Սայմոն Թիլլերը և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Կովկասում հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բահլերը:

Նմանատիպ նյութեր